Հարց քաղաքացիներից` ճանապարհային վճարն ուշացնելու դեպքում ինչպիսի՞ պատասխանատվություն է սահմանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ճանապարհային վճարն ուշացնելու, սահմանված ժամկետում չվճարելու դեպքում ինչպիսի՞ պատասխանատվություն է սահմանված: Ի՞նչ է ենթադրում դա:

Կարեն Գրիգորյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Գրիգորյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի` ճանապարհային վճարի վճարումն ուշացնելու համար վճար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0,25 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) նկատմամբ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս