«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել:
«Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միությունը ողջախոհություն և իմաստություն ցանկանալով ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին, հորդորում է գործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, ձեռնպահ մնալ անձնական ամբիցիաներից և նեղ քաղաքական շահերից, գործել հանուն ամուր պետականաշինության, հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն անվտանգ Հայաստանի և հայտարարում է, որ չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- նշված է հայտարարության մեջ: