ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Իսկ նման դեպքերի բացահայտումը երբեմն ոչ միայն մասնագիտական հմտություն է պահանջում, այլև համագործակցություն պետական այլ կառույցների հետ:
Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից միջազգային փոստային առաքման միջոցով Հայաստան ներմուծված շամպունի պլաստմասե տարայում հայտնաբերվել է երեք պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ընդհանուր 37 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին Նոր Նորքի առաջին զանգվածից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկել որոնվող քաղաքացուն, որի անունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարկում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքնություն:




Լրահոս