Հարց քաղաքացիներից` կերակրողին կորցնելու կենսաթոշակ ո՞ր դեպքում կարելի է ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` կերակրողին կորցնելու կենսաթոշակ որ դեպքում կարելի է ստանալ:

Լիաննա Կիրակոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է`
1.զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2.ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ: Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի` կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող
1) 18 տարին չլրացած երեխան մինչեւ18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կերակողին կորցնելու կենսաթոշակ նշանակվում է ամուսնուն` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս