Բյուջեի ընդունումը հարցականի տակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է 2019 թվականի պետական բյուջեին հավանություն տալու նախագիծը:

Նկատենք, որ նախօրեին նախատեսված ժամին, երբ պետք է քննարկվեր բյուջեի նախագիծը, նիստն ուշ մեկնարկեց. քվորում չկար, անհրաժեշտ 53 պատգամավորի փոխարեն ներկա էր 49-ը, եւ նիստը սկսվեց ուշացումով: Եվ չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե իրենք չեն խոչընդոտելու կառավարության հետագա աշխատանքին եւ ցանկանում են կողմ քվեարկել նախագծին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ քվորման խնդիրներ կրկին առաջանան:

Ի վերջո, առջեւում նախընտրական շրջանի մեկնարկ է, եւ շատ պատգամավորներ կլինեն իրենց ընտրատարածքներում: Այսինքն` ամեն դեպքում բյուջեի ընդունումը հարցականի տակ է:




Լրահոս