Հարց քաղաքացիներից` ի՞նչ արտոնություններ ունեն ժամկետային զինծառայողները բնակարանի համար վճարվող գույքահարկի հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ես ժամկետային զինծառայող եմ: Ուզում եմ իմանալ` ի՞նչ արտոնություններ ունեմ բնակարանի համար վճարվող գույքահարկի հետ կապված: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն:

Ալբերտ Մխիթարյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․Ա․ Մխիթարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի, շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մասով.
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող, նույն մասի 1-ին կետում նշված, գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որ գույքահարկի նշված արտոնությունը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ հարկատու համարվող իրավաբանական անձինք հաշվարկված գույքահարկի գումարը վճարում են եռամսյակը մեկ` եռամսյակային հաշվարկները ներկայացնելու համար սույն օրենքի 15 հոդվածով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ տարեկան հարկի գումարը` տարեկան հաշվարկները ներկայացնելու համար սույն օրենքի 15 հոդվածով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում: Ի դեպ, հարկատու համարվող ֆիզիկական անձինք հաշվարկված գույքահարկի գումարը վճարվում են մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:   




Լրահոս