«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր գործարար Սիլվա Համբարձումյանին հրավիրել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր` 6-րդ վարչություն: Նա ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել կաշառքի միջնորդության մեղադրանքով կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործով. Համբարձումյանն անցնում է նաեւ այս գործի շրջանակներում:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով գործարարին ազատ արձակելու հարցը: Այսօր պարզ կլինի միջնորդության ճակատագիրը՝ կբավարարվի այն, թե ոչ: Մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայրապետյանի գործի մասին խոսելիս ասել է, թե դրանով կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: