Պարտադրանքո՞վ, թե՞ ինքնակամ. ԲՀԿ-ում այս անգամ դիմումներ չեն գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ այս ընտրություններում ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն հրաժարվել են նախկինում գործող պրակտիկայից, երբ պատգամավորի թեկնածուներին նախապես պարտադրում էին նաեւ ինքնաբացարկի դիմումներ գրել: Գաղտնիք չէ, որ պատգամավորների թեկնածուները ընդգրկվում էին այդ ուժերի ցուցակներում ինքնաբացարկի մասին դիմումները նախապես գրելուց եւ ստորագրելուց հետո միայն. բաց էր թողնվում միայն ամսաթիվը:

Եւ հարկ եղած դեպքում կուսակցության ղեկավար կազմը հաճախ առանց անձի իմացության ԿԸՀ կամ ԱԺ նախագահին էին ներկայացնում մանդատից հրաժարվելու մասին նախապես ստորագրած դիմումը` պարզապես ավելացնելով ամսաթիվը: Նման մի սկանդալ եղավ 2017 թվականի ընտրություններից հետո, երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից մի քանիսի անունից ԿԸՀ ներկայացվեց ինքնաբացարկի դիմումներ, սակայն թեկնածուներն ասել էին, թե իրենք ոչնչից տեղյակ չեն:

Մի մասն ինքնաբացարկի դիմումը ետ վերցրեց, մի մասը` ոչ: Պարզվեց` ԲՀԿ-ում բոլոր թեկնածուներին պարտադրել էին ինքնաբացարկի դիմումներ գրել, վավերացրել էին դրանք նոտարով, որպեսզի Ծառուկյանն իր հայեցողությամբ բաշխի պատգամավորի մանդատները՝ անկախ ստացած քվեներից:




Լրահոս