Հարց քաղաքացիներից` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվողը սոցվճար պե՞տք է վճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով հանդիսանում է սոցիալական վճար կատարող, սակայն գտնվում է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա սոցիալական վճար կատարելու պարտավորություն առաջանո՞ւմ է, թե՞ ոչ:

Տիգրանուհի Հայրապետյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ hոդվածի 10-րդ մասի` գործատուն` որպես մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում եւ փոխանցում է սոցիալական վճար խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչեւ երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար ամսական 3 000 դրամի չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործատուի փոփոխման դեպքում նոր գործատուին պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից լինելու մասին չհայտնելու դեպքում անձի` պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակից լինելու փաստը հայտնի դառնալուց հետո հետագա բազային եկամտից գործատուն ամբողջությամբ փոխանցում է անձի` նախորդ ժամանակահատվածում վճարման ենթակա, բայց չվճարված պարտադիր կուտակային վճարները: Կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս