Մոսկվայից չորս հետախուզվող է տեղափոխվել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչություների, Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և նոյեմբերի 22-ի, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1983 թ. ծնված Հովհաննես Բ.-ն, որը 2011 թ. հոկտեմբերի 1-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1995 թ. ծնված Արամայիս Հ.-ն, որը 2017-ի օգոստոսի 29-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու Նաիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել է և նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1995 թ. ծնված Դերենիկ Մ.-ն, որը 2017թ. մարտի 3-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչության, Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել է և նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1995 թ. ծնված Արթուր Ն-ն, որը 2016 թ. նոյեմբերի 30-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:




Լրահոս