Արդեն մեկ շաբաթ է, ինչ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը երթուղի դուրս չեն գալիս: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում բնակիչներից դժգոհություն ստանալ: Մեզ հայտնի դարձավ, որ երթուղիների չաշխատելու պատճառը շահագործող ընկերությունների ֆինանսական խնդիրներն են:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով ասաց, որ այս պահին քննարկումներ են տեղի ունենում` նշված երթուղիները փոխարինելու ուղղությամբ: Նրա խոսքերով` 7 համարի միկրոավտոբուսը եւ 17 համարի ավտոբուսը սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել:
«Հավանաբար հ 4 ավտոբուսային երթուղին կշրջանցի այդ հատվածը, բայց ստույգ չեմ կարող ասել: Այս պահին քննարկումներ են ընթանում»,- տեղեկացրեց Նավասարդյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանում արդեն սովորական է դարձել երթուղիների սնանկանալը: