Իջեւան քաղաքի կենտրոնում` Աղստեւ գետի ափին, հառնում են խանութներ, ճաշարաններ, այլ օբյեկտներ: Բայց խնդիրը ոչ թե այդ շինություններն են, այլ դրանց աշխատակիցները, որոնք հաճախ գետի վրա կախված պատշգամբներից կենցաղային աղբը նետում են գետը: Արդյունքում գետի ափերին գոյանում են մեծ աղբակույտեր: Վերջերս գետափնյա մեծ խանութներից մեկի սեփականատերը մաքրել է տվել իր խանութից ներքեւ գտնվող գետափնյա հատվածը:
Աշնանային անձրեւներից գոյացած հեղեղն աղբակույտերը քշել-տարել է, գետափնյա հատվածներն այժմ գեղեցիկ տեսք ունեն: Սակայն իջեւանցիներից շատերը պատրաստվում են, այսպես կոչված, «ֆլեշ-մոբ» կազմակերպել` մինչեւ դեկտեմբերի 9-ը` խորհրդարանական ընտրությունների օրը, գնումներ չկատարելով այն խանութներից ու մարդկանցից, որոնց տեսել են Աղստեւ աղբ նետելիս:
Ոսկան Սարգսյան
Տավուշ