Իրազեկում. ինչպես պետք է քվեարկի այլ ընտրատարածքում գտնվող քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես գրանցված եմ Երեւանում: Դեկտեմբերի 9-ին պետք է աշխատանքային պարտականությունների բերմամբ լինելու եմ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ուզում եմ իմանալ, ինչպե՞ս կարող եմ մասնակցել ընտրության: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել կարգը, ինչ է ինձնից պահանջվում:

Նատալյա Պողոսյան (28 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը այդ համայնքի հաշվառում ունի, պարտադիր պայմանը ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար, պետք է դիմի այլ համայնքի հաշվառում ունեցող անձնագրային վարչությունգրային (օրինակ Գյումրում հաշվառվող անձը Երեւանում է գտնվում, եւ Երեւանի հաշմառում ունեցողը Գյումրիում է գտնվում): Դա սովորական ընդհանուր ընթացակարգն է: Մինչեւ նոյեմբերի 29-ը դիմում է ներկայացվում հապատասախան անձնագրային ծառայություն` այս դեպքում կամ Երեւանի, կամ Գյումրու, որպեսզի անձը ընդգրկվի ըստ գտնվելու վայրի ընտրողների տեղամաս:

Այստեղ կա բացառություն. օրինակ սովորական դեպքում, քաղաքացին եթե Գյումրում բնակիչ է եւ ուզում է մի տեղամասից մյուս տեղամասն ընդգրկվել, ապա օրենքը թույլ չի տալիս: Կամ, ենթադրենք, Կապանը խոշորացված համայնք է, Կապանի մեկ գյուղական համայնքից մյուս գյուղական համայնք, կամ գյուղական համայնքից քաղաքային համայքն օրինակ Կապան քաղաք ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար, օրենքն այդպիսի հնարավորություն չի նախատեսում: Որովհետեւ դա մեկ համայնք է:

Բացառություն է նախատեսված այստեղ հանձնաժողովի անդամների համար. եթե իրենք աշխատանքի բերումով այդ օրը առավոտյան 8:00-ից մինչեւ 20:00 լինելու են աշխատանքի մեջ` տեղական հանձնաժողովում, բնականաբար նրանք նույնպես իրավունք ունեն դիմում ներայացնելու, որոնց վրա չի տարածվում այդ համայնքի հաշվառում ունեցողը: Կարող է ենադրենք Երեւանի մեկ ընտրատեղամասից մյուս ընտրատեղամաս փոխելու, եթե ինքը հանձնաժողովի անդամ է, այս դեպքում որեւիցէ խնդիր չկա: Նույնպես մինչեւ 29-ը կարող է դիմում ներայացնել համապատասխան անձնագրային ծառայություն:

Եթե անձը հաշվառված է Երեւանում, բայց ընտրության օրը լինելու է Շիրակում, հաշվառման վայրի անձնագրային ծառայություն դիմում է ներկայացնում մինչեւ 29-ը` ըստ ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար: Նրանք կհանեն դիմողին հիմնական ցուցակից, էլեկտրոնային եղանակով կներմուծեն այլ վայրի ընտրողների տեղամաս, որտեղ ընտրության օրը լինելու է դիմողը:

ՀՀ ոստիկանության անձրագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիների հարցի պատասխանը, հնարավորինս պարզ ներկայացված է: Մնում է ժամանակ չկորցնել եւ հասնցել մինչեւ նոյեմբերի 29-ը դիմում ներկայացնել:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս