Խնամի-ծանոթ-բարեկա՞մ. Վաղարշապատում հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար պայքարողների թիվը նվազեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արմավիրի մարզպետարանում կայանալու է Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի ընտրությունը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար պայքարելու են 16 թեկնածու, բայց հնարավոր է` նրանց մի մասը չմասնակցի մրցույթին: Բայց չնայած սրան` ընտրությունները լարված են ընթանալու:

Ըստ որոշ տեղեկությունների` Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մայրը`Մելսիդա Չիլինգարյանը, ով հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետն է, սկզբում ցանկացել է զբաղեցնել Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը` առաջադրելով իր թեկնածությունը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետարանից տեղեկացավ, որ Մ. Չիլինգարյանը տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների ցանկում չկա:

Ամենայն հավանականությամբ, նա չի մասնակցել, որպեսզի դա իշխանությունների դեմ չօգտագործվի ու չմեկնաբանվի, թե հիմա էլ պաշտոններն իրենցով են անում: Բայց եւ այնպես, մեծ է ռիսկը, որ մյուս թեկնածուների մեջ ընտրությունը կկատարվի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:

Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր թեկնածուներից ներկայացել է 11-ը, որոնցից մեկը փաստաթղթերի ներկայացման ժամկետները խախտելու հետևանքով դուրս է մնացել մրցույթից: Մնացած տասից մեկը թեստավոման փուլից է դուրս մնացել, մյուսը` բանավորից:

Այսպիսով` Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթին այս պահի դրությամբ մասնակցում է 8 թեկնածու:




Լրահոս