«Ընտրարշավից կտրում են Հանրապետականի քարոզչության պատասխանատուին». Արմեն Աշոտյանը գտնվում է Երեւանի քննչական վարչությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի եւ այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։

Ինչպես նաեւ կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատեւ ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին եւ գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։

Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում»,-գրել է նա՝ հավելելով. «Ռեժիմը խուճապի մեջ է»:




Լրահոս