Գերազանցիկ պատգամնավորները դեռ աշխատում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստացի լուծարված խորհրդարանում պատգամավորները դեռ աշխատում են: Հատկապես ՀՀԿ-ականները, որոնք չեն առաջադրվել այս ընտրություններում, օգտվելով պատգամավորական մանդատի վերջին հնարավորություններից, գործուղումների անվան տակ ճամփորդում են: Պարզվում է` լինում են նաեւ հանձնաժողովների նիստեր, բայց սիմվոլիկ: Մասնավորապես, երեկ տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների եւ պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նիստը, որը վարել է նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Հետաքրքիր է, որ նիստին ներկա չորս պատգամավորներից միայն Գեւորգ Պետրոսյանն էր թեկնածու. այլ կերպ ասած` պատգամավորի թեկնածու հանդիսացող հանձնաժողովի անդամները չէին եկել նիստին: Նիստին բացի երկու նշված պատգամավորներից ներկա էին նաեւ ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանն ու ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանը: Որպես հիմնական զեկուցող նիստին ներկա էր նաեւ «Մենք» դաշինքի թեկնածու, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Օրեր առաջ գրել էինք, որ ԱԺ-ում ճամպրուկային տրամադրություն է, եւ չառաջադրված պատգամավորներն իրերն են հավաքում:




Լրահոս