Քննիչներ են պարգևատրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արշալույս Մինասյանը և Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նրանց մաղթել է հաջողություններ, արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն իրենց պատասխանատու գործում՝ ի նպաստ մեր երկրում իրավակարգի, օրինականության ամրապնդման և ի շահ մեր ժողովրդի և պետության:




Լրահոս