Արարատի մարզի վերջին կանգառը ՝ սպարապետի ծննդավայրն էր, Արարատ գյուղը, որը նախկինում Դավալու էր կոչվում։ Նախքան բնակիչներին ողջունելը Արամ Սարգսյանը քարոզարշավի մասնակիցների հետ այցելեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ կիսվեց իր հիշողություններով, եղբոր՝ Վազգենի մասին։ Թանգարանի պատին մի գրաթուղթ կա, որը Վազգեն Սարգսյանն էր գրել ՝ հորն ու մորը, նրանցից ներողություն խնդրելով առավոտյան մի փոքր տաքացած խոսելու համար։ Բանն այն է, որ այդ օրը Վազգենը ծնողների ներկայությամբ բարկացել էր փոքր եղբոր՝ Արմենի վրա, և ներողություն էր խնդրում դրա համար։
«Վազգենը շատ փխրուն հոգի ուներ», աչքը գրաթղթից չկտրելով ասաց Արամ Սարգսյանը։ Ներկաներին ներկայացնելով, սպարապետի թանգարանում պահվող նմուշները ՝ անձնական իրերը, մրցանակները, սպարապետի զենքերը, Արամ Սարգսյանը, և «Մենք» դաշինքի անդամները շտապեցին գյուղի հրապարակ, որտեղ մարդիկ սպասում էին իրենց՝ աղ ու հացով, զուռնա -դհոլով։
Մանրամասները ՝ տեսանյութում