Ինչպես հայտնի է՝ ընտրությունների նախնական արդյունքներով, «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.43 %, ԲՀԿ-ն՝ 8.27 % «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%: Ըստ օրենքի, Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից, որից 3/5-ը պետք է ընդդիմություն լինի: Եվ քանի որ այս ձայներով այդպես չի ստացվում, պատգամավորի թիվն ավելանալու է և այնպիսի համամասնություն է դառնալու, որ ընդհանուր թվի 3/5-րդը լինեն մյուս երկու ուժերը:
Ըստ այդմ, շատ նախնական և մոտավոր հաշվարկների համաձայն, խորհրդարանը կունենա 129 պատգամավոր, իսկ մանդատներն էլ կբաշխվեն հետևյալ կերպ.
Իմ քայլը- 86 մանդատ
ԲՀԿ- 25 մանդատ
Լուսավոր Հայաստան- 18 մանդատ
Իհարկե թվերի մեջ հնարավոր են փոքր տատանումներ: