Ամենաքիչ և ամենաշատ ձայներ ստացած նախարարները. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված են եղել կառավարության անդամները` փոխվարչապետերի, նախարարների, օգնականների մակարդակով: Մենք գրել էինք` ցուցակով ներկայացված մարզպետներից ով քանի ձայն էր ստացել: Այժմ կներկայացնենք իրավիճակը նախարարների պարագայում:

Թիվ 1 ընտրատարածքն ընդգրկող Նոր Նորք, Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում նախարարներից ներկայացված էր`

Սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյան` 6257 ձայն,

Թիվ  2 ընտրատարածքն ընդգրկող Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում առաջադրված էին`

տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյան` 6849 ձայն,

մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունց` 5087 ձայն,

Թիվ 3 ընտրատարածքն ընդգրկող Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններ`

բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյան` 1822 ձայն,

կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյան` 13810 ձայն:

Թիվ 4 ընտրատարածքն ընդգրկող Կենտրոն, Նորք -Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններ`

առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյան` 3761 ձայն,

Շիրակի մարզն ընդգրկող ընտրատարածք` արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյան` 241725 ձայն,

Լոռու մարզն ընդգրկող ընտրատարածքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան` 14885 ձայն,

ԼՀԿ-ի կողմից առաջադրված , սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատված Մանե Թանդիլյան` 3636 ձայն (թիվ 4 ընտրատարածք),

«Մենք» դաշինքի կողմից առաջադրված արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան` 661 ձայն (թիվ 2 ընտրատարածք):




Լրահոս