«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 144 մլն 726 հազար դրամով նվազեցրել է հարկերը: Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում «հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկի 45-րդ տեղում, իսկ պետական բյուջե վճարել է 2 մլրդ 774 մլն 679 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 919 մլն հազար դրամ:
Ըստ որոշ տեղեկությունների` հնարավոր է` ընկերությունը առաջիկայում կրճատի հարկային վճարումները: ընկերության աշխատակիցների խոսքերով` հարկային վճարումների նվազումը բեռնափոխադրումների նվազման հետեւանքով է։ Իսկ ինչպես հայտնի է, դրա պատճառը Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատելն է: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ էր իրականացրել այս ընկերությունում, իսկ արդեն սեպտեմբերին հայտնաբերվեցին չարաշահումներ: