ArmԼur.am-ը տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքային խումբ կստեղծվի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու և դրանց լուծման հնարավորությունները գտնելու նպատակով։
ArmԼur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև կայացած հանդիպման ընթացքում։
Աշխատանքային խմբի հիմնական նպատակը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրների քննարկումն է, դրանց լուծման հնարավորությունների որոնումը և հետագա քայլերի համաձայնեցումը։
Փաստաթղթով սահմանվել է, որ աշխատանքային խումբը պետք է երեք ամսվա ընթացքում գտնի առկա խնդիրների լուծման հնարավորությունները։ Որոշման մեկ այլ կետով հաստատվել է աշխատանքային խմբի կազմը:
Թե կոնկրետ ինչ խնդիրներ են արձանագրվել «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման արդյունավետության հետ կապված, և ինչ փոփոխություններ կարող են հաջորդել աշխատանքային խմբի քննարկումներին դեռ հայտնի չէ:
Սոնա Գրիգորյան
























