Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի ցուցակները տարբերվում էին նաև դրանց ներսում լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների ներկայացվածության բարձր ցուցանիշով. քաղաքական ուժերի ցուցակներում լրագրողները մեծ թիվ էին կազմում:
ArmLur.am-ը ներկայացնում է վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու-լրագրողների ստացած ձայները.
թիվ 1 ընտրատարածք` Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն
Հռիփսիմե Առաքելյան (ԲՀԿ)– 106 ձայն
թիվ 2 ընտրատարածք` Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններ
«Ժողովուրդ» օրաթերթի նախկին փոխխմբագիր Վահագն Հովակիմյան («Իմ քայլ» դաշինք)– 3585 ձայն,
Գայանե Աբրահամյան («Իմ քայլ» դաշինք) `- 2607 ձայն,
«Բիլայնի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Բեղլոյան («Իմ քայլ» դաշինք)-812 ձայն:
թիվ 3 ընտրատարածք` Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններ
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյան (Իմ քայլը դաշինք)` 2934 ձայն,
նախկին լրագրող, ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի անդամ Արթուր Հովհաննիսյան (Իմ քայլը դաշինք)`673 ձայն,
1in.am կայքի հիմնադիր Արման Բաբաջանյան` («Լուսավոր Հայաստան» կուսակցություն)` 374 ձայն,
թիվ 4 ընտրատարածք` Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ
Լուսինե Բադալյան (Իմ քայլը դաշինք)` 2042 ձայն,
թիվ 8 ընտրատարածք` Գեղարքունիքի մարզ
«Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյան (Իմ քայլը դաշինք)` 7114 ձայն,
Աստղիկ Ավետիսյան (Մենք դաշինք)` 180 ձայն,
Արա Ալոյան (ՕԵԿ)` 140 ձայն
թիվ 11 ընտրատարածք` Շիրակի մարզ
նախկին լրագրող Էմմա Պալյան` (Իմ քայլը դաշինք) ` 2036 ձայն,
Հերմինե Մկրտչյան «Սասնա ծռեր» 76 ձայն:
թիվ 13 ընտրատարածք` Տավուշի մարզ
«Փաստ» օրաթերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյան (ԲՀԿ)` 705 ձայն:
Ալինա Օրդյան` (Մենք դաշինք)` 59 ձայն,