Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս կարող է օտարերկրյա քաղաքացին Հայաստանում ԱՁ բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ՀՀ քաղաքացի չեմ, ուզում եմ ՀՀ-ում ԱՁ բացել, սակայն թույլ չեն տալիս: Հարկայինից ինձ տեղեկացնում են, որ պետք է կուտակային վճարումներ կատարեմ: Բայց ես ինչո՞ւ պետք է կուտակային վճարեմ, ես այստեղի քաղաքացի չեմ եւ այս երկիրն ինձ թոշակ չի տալու: Խնդրում եմ ինձ հստակ տեղեկացնել, թե ինչու պետք է Ռուսաստանի Դաշնության քաղաքացին ՀՀ-ում կուտակային մուծումներ կատարի: Ուզում եմ օրենքով սահմանված կարգով տեղեկանալ իմ իրավունքներին:

Վարազդատ Հակոբյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը այստեղ) Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով եւ պայմաններով:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N531-Ն որոշման հավելվածով հաստատված են Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները, հօգուտ մասնակցի, օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը եւ պայմանները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգի, կամ միջոցների փոխանցումն անհնար է որեւէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս