Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2018 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ուժերի նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տվյալները, թե որ ուժը որքան գումար է ծախսել քարոզարշավի ընթացքում: Ըստ այդմ` քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: ՀՀԿ հիմնադրամ է մուտք արվել 128 մլն 7 հազար 200 դրամ, ծախսվել 127 մլն 342 հազար 492 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցված է եղել 393 միլիոն 163 հազար 800 դրամ, ծախսվել է 379 միլիոն 974 հազար դրամ:
«Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին մուտք է արվել 273 մլն 176 հազար 551 դրամ, ծախսվել է 268 մլն 590 հազար 708 դրամ: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի «Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցված է եղել 42 միլիոն 417 հազար 140 դրամ, ծախսվել է 41 միլիոն 663 հազար 109 դրամ: Իսկ այս տարի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրամին մուտք է արվել 52 մլն 943 հազար 555 դրամ, ծախսվել է 51 մլն 105 հազար 391 դրամ: Իսկ ԲՀԿ-ի հիմնադրամում էլ եղել է 104 մլն 392 հազար 269 դրամ, ծախսվել է 102 մլն 671 հազար 425 դրամ: Նախորդ տարի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 157 միլիոն 392 հազար 686 դրամ, ծախսվել է 155 միլիոն 209 հազար 690 դրամ: