«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում բացի նախարարներից եւ մարզպետներից, ընդգրկված են եղել նաեւ փոխնախարարներ, կառավարության այլ անդամներ: Ներկայացնում ենք նրանց ստացած ձայները:
Թիվ 1 ընտրատարածք` Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյան` 3995 ձայն,
Վարչապետի խորհրդական Մեսրոպ Պապիկյան` 3908 ձայն,
Առաջին փոխվարչապետի օգնական Քրիստինե Պողոսյան` 1303 ձայն,
Թիվ 2 ընտրատարածք` Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն
Վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյան` 9092 ձայն,
Թիվ 3 ընտրատարածք` Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ
ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի անդամ Արթուր Հովհաննիսյան` 673 ձայն,
Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյան` 898 ձայն,
Արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյան` 3321 ձայն,
Թիվ 4 ընտրատարածք` Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան` 5597 ձայն,
Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան` 14316 ձայն,
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյան` 1739 ձայն:
Թիվ 8 ընտրատարածք` Գեղարքունիքի մարզ
Վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյան` 14616 ձայն,
Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյան` 3460 ձայն,
Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյան` 11563 ձայն:
Թիվ 9 ընտրատարածք` Լոռու մարզ
Վարչապետի օգնական Արփինե Դավոյան`8139 ձայն,
Վարչապետի օգնական Արեն Մկրտչյան` 8179 ձայն: