Այս տարվա ընթացքում շուրջ 3 միլիոն հակերային հարձակում է գրանցվել ՀՀ պետական գերատեսչությունների կայքերի ուղղությամբ: Այս մասին ԱԱԾ պաշտոնյաները նշեցին լրագրողների համար նախատեսված սեմիների ընթացքում:
Հիմնականում հակերային հարձակման փորձերը եղել են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: ԱԱԾ մասնագետները հակերային հարձակումների աճը բացատրում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով։