ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ի պատասխան լրագրողների հարցի՝ ճի՞շտ են մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, հաջողվել է հայտնաբերել քրեական աշխարհի ներկայացուցիչների օգնությամբ, նշեց, թե դա սուտ է:
Հիշեցնենք՝ ըստ նույն լուրերի՝ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ Զապի շնորհիվ: Նա գտնվել է Չեխիայում: