«Իմ քայլը» դաշինքին տրվում է 88 մանդատ, ԲՀԿ-ին՝ 26, «Լուսավոր Հայաստանին»՝ 18․ ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ է անցկացվել, որի ընթացքում ամփոփվել է դեկտեմբերի 9-ին անցկացված ԱԺ ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում ներկայացրել է ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը:

Եվ այսպես, «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 88 մանդատ, որից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, տարածքային ցուցակներով նույնպես 42-ը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին ավելացվում է 16-ը, այսինքն՝ 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված, 9՝ տարածքային։




Լրահոս