Ինչ փաստաթղթի մասին էր խոսում Լավրովը. հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունները Հայաստանում տարբեր կերպ են մեկնաբանվել: Նա ասել է, թե Երեւանի հետ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որով նախատեսվում է բացառել այլ երկրի զինվորականների ներկայությունը Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում: Ի սկզբանե այս հայտարարությունը շատերի մոտ տարակուսանք է առաջացրել` գնահատվելով ինքնիշխանության դեմ ուղղված քայլ: Սակայն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց հետեւյալը. «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը ՀՀ ենթակայության տակ գտնվող լաբորատորիաների մասին է, եւ որքան էլ զարմանալի է` ամերիկյան աջակցությամբ ստեղծված, որոնց նպատակն ահաբեկչության ձեւերի հանդեպ ՀՀ կենսունակության բարձրացումն ու կարողությունների ընդլայնումն է: Եվ փաստացի ՌԴ ԱԳ նախարարը խոսում է այն մասին, որ կստորագրվի համաձայնագիր, որը կբացառի այլ երկրի զինվորականների ներգրավումն այդ լաբորատորիաներում:




Լրահոս