ՀԱՐՑ․ Նույն հասցեում միաժամանակ արտոնագրային եւ շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավո՞ր է առանձին գործունեության տեսակների համար տարբեր ՀԴՄ-ներ կիրառել, եթե վճարումը կատարվում է նույն վայրում, թե՞ առանձին ՀԴՄ-ների կիրառում է պարտադիր անհրաժեշտ:
Մարատ Ջավալյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ՀԴՄ-ն տեղադրվում է առեւտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը: Հետեւաբար, եթե վճարումը կատարվում է նույն վայրում, առանձին ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր չէ, եթե կազմակերպությունը կարողանում է բաժիններով առանձնացել գործունեության տարբեր տեսակներից ստացված եկամուտները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Ավելացնենք, որ միաժամանակ արտոնագրային եւ շրջանառության հարկերով հարկվող գործունեության դեպքերում օրենքով առանձին ՀԴՄ-ներ կիրառելու պարտադիր դրույթ սահմանված չէ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: