Հարց քաղաքացիներից` ո՞րն է արտաքին տնտեսական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ո՞րն է արտաքին տնտեսական գործունեությունը:

Սուսաննա Հարությունյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներկրելը (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության եւ տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ-միջնորդների բացակայության դեպքում), որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչեւ ՀՀ պետական սահմանը հատելը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում հարկերը վճարվում են հայկական դրամով` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս