«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախորդ օրը արված հայտարարությունները վատ վիճակի մեջ են դրել նաև ավագանու ՔՊ անդամներին, ովքեր հանրությանը հայտնի են որպես ակտիվ աշխատանք ծավալած և Երևանի խնդիրներին հետամուտ գործիչներ:
Նրանք շատ լուրջ խոսակցություն են ունեցել քաղաքապետի հետ, ով իր հայտարարություններով ընդդիմության գործունեությունը հավասարեցրել է ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ ստացող անբանների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: