Դմիտրի Պեսկովը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցությունների ակտիվացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցություններն ակտիվանալու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այս հարցին երեկ անդրադարձ եղել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, որովհետև մինչև երեկ մենք չենք կարողացել արձանագրել ակտիվ բանակցություններ «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև»,- ասել է Պեսկովը:

ՌԻԱ նովոստի գործակալությունը նաև հայտնում է, որ Հայաստանին գազի մատակարարման հարցը Սանկտ Պետերբուրգում քննարկել են «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:




Լրահոս