Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Պաշտպան Արմեն Հարությունյան Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էր Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Ազատության» հետ զրույցում փաստաբանը նշեց, դեռևս որոշումը չեն ստացել և չի կարող ասել, թե ինչ հիմքով է վերաքննիչ ատյանը մերժման որոշում կայացրել։ Ասաց, որ այս որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում։