ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայքար անօրինական անտառահատումների դեմ. ուժեղացված ծառայության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենօրյա ծառայությանը զուգահեռ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարին ուղղված լայնածավալ միջոցառում անցկացվեց հունվարի 10-ին։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին սպասարկվող տարածքում։ Ստուգումներ անցկացվեցին գործող փայտամշակաման արտադրամասերում, Ճշտվեցին վերամշակվող փայտանյութի ձեռքբերման եղանակներն ու աղբյուրները։ Հետևողականորեն ուսումնասիրվեցին նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունները։
Միջոցառման արդյունքում արձանագրվեց ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու և ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 18 դեպք։ Բացահայտումները ներկայացնենք հերթականությամբ։

Ժամը 9։20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, Գետահովիտ գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերեցին 2,2 մետր երկարությամբ և լայնությամբ, 3 մետր բարձրությամբ դասավորված տարբեր հաստությունների կողահատ տախտակներ և 2 խ/մ վառելափայտ։ Չորանոցում հայտնաբերվեցին 5 մետր երկարությամբ, 2 մետր լայնությամբ և 3 մետր բարձրությամբ դասավորված կողահատ տախտակներ։
Ժամը 10։30-ին, Գանձաքար գյուղում գտնվող արտադրամասում Իջևանի ոստիկանները հայտնաբերեցին 2,2 մետր երկարությամբ, 16-74 սմ տրամագիծ ունեցող հաճարենու 145, իսկ թխկիի՝ 22, 30 և 34 սմ տրամագծով, նույն երկարության 3 գերան։ Հայտնաբերվեց հաճարենու տարբեր երկարության շուրջ 8 խ/մ տախտակ, 2 խ/մ երեսաթափ և 140 խ/մ տարբեր տեսակի փայտանյութ։
Ոստիկանները տեղեկություններ ունեին, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում ապօրինի շինափայտ կա։ Ժամը 9։50-ին, արտադրամասում հայտնաբերվեց հաճարենու 13 խ/մ տախտակ, 2,2 խ/մ վառելափայտ, 5 խ/մ երեսաթափ, շուրջ 200 պարկ փայտի թեփ, 2,2 մետր երկարությամբ 16 գերան և բեռնատար՝ բարձված 11 խ/մ հաճարենու գերաններով։
Վերջինը տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Անհայտ ծագման շինափայտի հաջորդ խմբաքանակը հայտնաբերվեց Իջևանի նախկին գորգագործական կոմբինատի տարածքում գործող արտադրամասում։
Հայտնաբերվեց 2,2 մետր երկարությամբ և 5 սմ հաստությամբ հաճարենու 110, նույն երկարության 4 սմ հաստության՝ 127, և 2 մետր երկարությամբ 55 տախտակ։ Հայտնաբերվեց 1,2 խ/մ փայտանյութի թափոն և բեռնատարը բարձած 7 խ/մ հաճարենու փայտանյութ։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, ժամը 12։50-ին, Դիլիջանի Կամոյի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերվեց սոճու 28 գերան և տարբեր չափերի 24 հատ և 3,3 խ/մ դասավորված տախտակներ։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Նույն ժամանակահատվածում Իջևանի ոստիկաններն Աչաջուր գյուղում գտնվող արտադրամասում հայտնաբերեցին 40 խ/մ հաճարենու վառելափայտ, փայտյա արկղ պատրաստելու համար նախատեսված 3 խ/մ պատրաստուք, շուրջ 5,5 խ/մ կողահատ տախտակ, 11,5 խ/մ թափոն և ընդհանուր՝ շուրջ 63 խ/մ այլ փայտանյութեր։
Հաշվի առնելով սահմանափակ եթերաժամանակը, արձանագրենք ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված փայտանյութի ընդհանուր թվերն, առանց ներկայացված նախորդ դեպքերի։
Հայտնաբերվել են՝ հաճար, կաղնի, սոճի, բոխի և լորենի ծառատեսակների՝ շուրջ 360 շինափայտ, տախտակ և գերան, 420 խ/մ տախտակ, գերան, վառելափայտ, մանրահատակ և այլ փայտանյութ։ Հյատնաբերվել է 1400 պատրաստի փայտե արկղ, փայտե կահույք և կահույքի դետալներ։ Հայտնաբերվել են նաև փայտածխի և փայտի վերամշակման անօրինական արտադրամասեր։
Հայտնաբերված փայտանյութի սեփականատերերի մի մասը ներկայացրել են ձեռքբերման աղբյուրները վկայող փաստաթղթեր, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մի մասի մոտ բացակայում էին թե՛ փայտանյութի ծագման մասին, թե՛ վերամշակման և ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ փաստաթղթեր։
Արձանագրված դեպքերով նախապատրաստվել են նյութեր։
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։




Լրահոս