ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակում ոստիկանները փայտով բարձված մեքենա են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ոստիկանության Անիի բաժնի պարեկապահակետային ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում ստուգման են ենթարկել «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Մեքենայում հայտնաբերված փայտի օրինականությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել:

Վարորդը և ուղևորը, մեքենայով հանձերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Անիի բաժին:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս