ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քվեարկության աննախադեպ արդյունքներ Ազգային ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:  Այս մասին հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը:

«Փակ և գաղտնի քվեարկությամբ ԱԺ 132 պատգամավորների 131 կողմ ձայնով ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արարատ Միրզոյանը»,- ասաց Հովակիմյանը:

1 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախագահի թեկնածու չէին առաջադրել:




Լրահոս