![](https://armlur.am/wp-content/uploads/2018/03/hyd-gm.png)
Արցախում հունվարի 16-24-ը տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։
Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից, Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅ Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը: