Երեկ Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարվեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը վայր է դրել իր մանդատը:
ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե լինելով ավագանու անդամ` բազմաթիվ նախաձեռնություններ ունի, որոնք ցանկանում է իրագործել հենց որպես ավագանու անդամ: Նա նաև վստահեցրեց, որ որոշումը համաձայնեցրել է թիմակիցների հետ: