Հարց քաղաքացիներից` բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը մինչեւ երբ է սահմանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասել` բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը մինչեւ երբ է սահմանված:

Սուսաննա Մարտիրոսյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները վերոնշյալ ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին։

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս