ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի կողմից ստեղծված «Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն» (ՀՔԴՄ) կուսակցությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան` պահանջելով այդ կուսակցությունից գումար բռնագանձել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գանձվող գումարի չափը կազմում է 3 միլիոն 625 հազար 500 դրամ: Սակայն դատարան դիմելուց հետո ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն հրաժարվել է հայցից եւ գործը կարճվել է: