ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովուրդ» օրաթերթն ութ տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: 8 տարի առաջ մենք հայտարարեցինք, որ լուսաբանելու ենք ողջ դաշտը այնպես, ինչպես կա: Մենք չունենք նախընտրելի եւ մերժելի կերպարներ, չենք առաջնորդվում «սիմպատիաներով» ու «անտիպատիաներով»:

Լինելու ենք հետեւողական մեր կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Նաեւ խոստացանք, որ մեր թերթը հավատարիմ կմնա իր որդեգրած կարգախոսին՝ «Թերթ բոլորի եւ ամեն ինչի մասին», քանի որ մեր միակ պատվիրատուն լինելու է ընթերցողը: Հետադարձ նայելով անցած տարիներին՝ կարող ենք վստահ ասել, որ չենք շեղվել մեր նախանշած ուղուց: Մեր ընթերցողների կողմից մեզ հասցեագրված դիմումներն ու նամակները գրեթե անպատասխան չեն մնացել: Ավելին՝ հարյուրավոր քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները լուծվել են:

Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ շարունակելու ենք նույն ոգով աշխատել՝ անկախ նրանից, թե դա ում դուր կգա, ում՝ ոչ:

Փետրվարի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը դարձավ 6 տարեկան. ինչ դժվարություններով է անցել խմբագրակազմը http://armlur.am/645990/

Gepostet von Ժողովուրդ օրաթերթ am Mittwoch, 1. Februar 2017




Լրահոս