Սիրիայում դեկտեմբերից սկսած 30 երեխա է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում բռնությունը, տարհանումը և ծանր պայմանները դեկտեմբերից սկսած 30 երեխայի մահվան պատճառ են դարձել.

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնական հաղորդագրությունը

Նյու Յորք, 1-ը փետրվարի, 2019թ: Բռնությունը, տարհանումը և խիստ ծանր պայմանները հյուսիսային և արևելյան Սիրիայում 2018թ-ի դեկտեմբերից սկսած ավելի քան 32 երեխայի մահվան պատճառ են դարձել:

Հաջինին հարող շրջաններում չդադարող պատերազմական գործողությունները հազարավոր մարդկանց ստիպել են բռնել գաղթի երկար ու դժվար ճանապարհ դեպի համեմատաբար անվտանգ Ալ Հոլ փախստականների ճամբար, որը գտնվում է 300կմ դեպի հյուսիս հեռավորության վրա: Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած մոտ 23,000 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ, 3 օր քայլելով անապատի ծանր ձմեռային պայմաններում և շատ քիչ սնունդով, դժվարությամբ հասել են ճամբար ծայրահեղ ուժասպառ վիճակում: Իսկ միայն վերջին 3 օրերի ընթացքում 5,000 մարդ է ժամանել ճամբար:

Անվտանգության բացակայության պատճառով անհնար է հումանիտար օգնություն հասցնել գաղթի ճանապարհը բռնած երեխաներին: Դժվար ճամփորդությունը, ցուրտ եղանակն ու երկար ժամանակը, որ ընտանիքներն անց են կացնում անցակետերում ամենաքիչը 29 երեխայի, իսկ վերջին երկու օրերի ընթացքում ներառյալ 11 նորածնի մահվան պատճառ են դարձել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է Հաջինի պատերազմական գործողություններից փախչող երեխաներին և կանանց՝ նրանց տաք ծածկոցներ, ձմեռային հագուստ, սնունդ, ջուր, առողջապահական և սնուցման ծառայություններ, հատուկ երեխայակենտրոն տարածքներ և երեխաների պաշտպանության և ընտանիքների վերամիավորման ծառայություններ տրամադրելով:

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբում անցյալ շաբաթվա պատերազմական գործողություններից զոհվել է երեք երեխա, իսկ շատերն էլ վնասվածքներ են ստացել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր կազմակերպության աշխատակից ուսուցիչը իր որդու հետ նույնպես սպանվել է այս բռնության արդյունքում: Դպրոցը և երեխաների համայնքային կենտրոնը բավականին վնասվել են:

Իդլիբում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ շարունակում է կենսապես անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ մատակարարել երեխաներին և նրանց ընտանիքներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիմում է բոլոր կողմերին աջակցել կարիքավոր երեխաներին ուղղված անվտանգ և անխոչընդոտ մարդասիրական գործողությունների հասանելիությանը:

Հակամարտության կողմերը անբարեխղճորեն անտեսում են պատերազմի բոլոր կանոնները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին ու կրկին կոչ է անում պատերազմող կողմերին վտանգից զերծ պահել բոլոր երեխաներին՝ նույնիսկ հակամարտության թեժ շրջաններում:

Այս ամենին ոչ մի արդարացում չկա՝ երեխաները բռնության թիրախ չեն ու երբեք չպետք է լինեն:




Լրահոս