Հարց քաղաքացիներից` գործունեությունը դադարեցնելու դեպքում ՀԴՄ-ն անհրաժե՞շտ է գրանցումից հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասել` գործունեությունը դադարեցնելու դեպքում ՀԴՄ-ն անհրաժեշտ է արդյոք գրանցումից հանել: Եթե այո, ապա խնդրում եմ ասել` ինչ է հարկավոր դրա համար. ո՞ւր պետք է դիմել:

Սիրան Իսկանդարյան (37 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության 2004 թվականի N 1325 որոշման 10-րդ կետով, ըստ որի` Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ՀԴՄ-ն տեղադրվում է առեւտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս