Այսօր Սալվադորում անցկացվում են նախագահական ընտրությունների առաջին փուլը:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը 37-ամյա Նայիբ Բուկելեն է, որը 2015-2018 թթ. զբաղեցրել է մայրաքաղաք Սան Սալվադորի քաղաքապետի պաշտոնը:
Բուկելեն հիմնել է «նոր գաղափարներ» շարժումը, որը 1992թ. քաղաքացիական պատերազմից ի վեր երկրում գործող երկու ավանդական կուսակցությունների այլընտրանքը կհանդիսանա:
Եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոքի չհաջողվի ստանալ 50%-ից ավելի ձայն, ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները կանցնեն ընտրությունների հաջորդ փուլ, որը կանցկացվի մարտին: