ՊՆ-ում կռիվ է պաշտոնի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պարենային, դեղամիջոցներով եւ բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետի թափուր պաշտոնի շուրջ կռիվ է հասունանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշոտ Մովսեսյանը 2019 թվականի հունվարի 25-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրաասության դատարան՝ պահանջելով` դատարանը ստիպի Պաշտպանության նախարարությանը վերոնշյալ բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթը ճանաչել անվավեր:

Ըստ է ության, ՊՆ-ում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պաշտոնի համար մրցույթ է անցկացվել, եւ անցած թեկնածուի հաղթանակը կասկածի տակ են դնում:




Լրահոս