Ֆրանսիական Նիս քաղաքում այսօր ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը։
Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում էին Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ)։
Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ նվաճեցին Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Հրանտ Կալաչյանը և Արսեն Ջուլֆալակյանը:
Հատկանշական է շեշտել, որ վերջինս եզրափակչում հաղթեց Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Էվրիկ Նիկողոսյանին (3:1):
Բրոնզե մեդալների արժանացան Գևորգ Ղարիբյանը և Արթուր Շահինյանը։