ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Կոստանյանը պաշտոն կստանա. Նիկոլ Փաշինյանը զիջումների չի գնալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու օրերին հայտարարեց, որ պետական կառավարման համակարգում պետք է ներգրավվեն նաեւ ճանապարհ անցած պրոֆեսիոնալ կադրեր:

Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցը մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունի, ու դրա լուծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ակտիվացել են: Քաղաքական դիրքորոշումը հստակ է. Նիկոլ Փաշինյանը զիջումների չի գնալու, հետեւաբար լուծումը մոտ չէ: Դատելով նրա հրապարակային ելույթներից` վարչապետն առավել հակված է առկա իրավիճակի միջազգային ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել, ու դա նշանակում է, որ իրավական դաշտում անելիքներ կան:

Ու որպես այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը` թերեւս գործին կմիանա ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Նա Արցախյան հիմնահարցի իրավական մեթոդաբանությանը միջազգային իրավունքի տեսանկյունից առավելագույն լրջությամբ եւ խորությամբ է տիրապետում: Հիշեցնենք, որ անկուսակցական Գեւորգ Կոստանյանը իրավաբանական հարթության մեջ նախորդ տարի հասավ այնպիսի հաջողության, որ Արցախի ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը մասնակցեց ՄԻԵԴ նախարարների կոմիտեի նիստին:

Վերջում հավելենք, որ հետհեղափոխական Հայաստանում նախկին իշխանության կադրերի ներգրավումը կատարվում է մի պայմանով. նրանք նախկինում չպետք է մասնակցած լինեն որեւէ կոռուպցիոն պատմության: Գեւորգ Կոստանյանի անունը, ըստ էության, չի կապվում որեւէ կոռուպցիոն գործարքի հետ, ավելին, նա` որպես դատախազ, անհանդուրժող է եղել նման երեւույթների հանդեպ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս