Ինչ է իրականում կատարվել ԱԺ խորհրդի նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանն անդրադարձել է երեկ ԱԺ խորհրդի նիստում տեղի ունեցած դեպքերին, երբ քննարկվում էր խորհրդարանական վեհաժողովների կազմերի մասին հարցերը: Նա մասնավորապես գրել է.

«Օրակարգում էր ընդգրկված խորհրդարանական վեհաժողովների(բացի ԵԽԽՎ-ից և Եվրանեսթից, որոնք հաստատված էին ավելի վաղ) պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը:

Խորհրդի նախորդ նիստում, երբ քննարկվում էր Եվրանեսթում հայկական պատվիրակության հարցը, պատվիրակության համամասնության հարցի վերաբերյալմեծամասնությունը հայտարարել էր ԱԺ-ում ուժերի համամասնությունը որպես սկզբունք ընդունելու մասին իր դիրքորոշումը, ինչն ամրագրված է եղել նաև նախորդ գումարման ԱԺ խորհրդի որոշումներում: Նման պարագայում ստացվում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ներկայացված չեն լինում մի պարագայում ԼՀԿ-ն, մյուս դեպքում՝ ԲՀԿ-ն:

ԱԺ նախագահն առաջարկեց պատվիրակություններում ուժերի համամասնորեն ներկայացվածության սկզբունքին զուգահեռ այս 2 ԽՎ-ների պարագայում որդեգրել բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացվածությունը որպես սկզբունք:

Ընդմիջումից հետո Իմ Քայլի ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստ են ընդունել ԱԺ նախագահի առաջարկը, եթե բոլոր ԽՎ-երի պատվիրակությունների կազմերի հաստատման քվեարկությունը հաստատվի կոնսեսուսով և ըստ էության 1-ական քվոտա զիջել ընդդիմությանը: Սակայն պարզվեց, որ ընդդիմադիր որոշ գործընկերներ որոշել են նոր պահանջներ ներկայացնել և ի վերջո մինչ քվեարկությունը կար «կոնսեսուս մինուս 1» պատկերը, և մեծամասնությունը, կարծում եմ, արդարացիորեն քվեարկեց ըստ նախնական սկզբունքի՝ այն է բոլոր պատվիրակությունների պարագայում համամասնությունը ընդունելով որպես միակ սկզբունք:

Հիմա հարց: Իսկ ո՞ր ուժն էր դեմ կոնսեսուսին»:

Հավելենք, որ լրատվական կայքերում այսօր տեղեկություն էր տարածվել, թե իշխող խմբակցությունն ընդառաջ չի գնացել ընդդիմությանը եւ որոշել է նրանց չներառել կարևոր վեհաժողովների կազմերում:




Լրահոս